Որոնում:

Պետության խորհրդանիշները

flag NKR

ԼՂՀ պետական դրոշն իրենից ներկայացնում է մի ուղղանկյունաձեւ կտորª հորիզոնական կարմիր, կապույտ, նարնջագույն շերտերով, յուրաքանչյուրը 20 սանտիմետր լայնությամբ: Կտորի աջ կողմի երկու ծայրերից սկսվում են սպիտակ հնգատամ սանդղանման գորգանախշեր, որոնք միանում են դրոշի մեկ երրորդ հատվածի վրա: Դրոշի լայնության եւ երկարության հարաբերությունը կազմում է 1:2 /60x120 սմ/:

 

герб НКРԼՂՀ պետական զինանշանն իրենից ներկայացնում է մի թեւատարած արծիվ, որի գլխավերեւում տարածվում են արեւի ճառագայթները եւ զետեղված է Արտաշիսյանների հարստության թագը: Կենտրոնում ԼՂՀ պետական դրոշի եւ Քիրս լեռան ֆոնի վրա ՙՄենք ենք, մեր սարերը՚ քանդակի պատկերն է: Ներքեւումª արծվի ճանկերի մեջ, խաղողի վազեր են, թթենու պտուղներ, ցորենի հասկեր: Վերեւի կիսաշրջանում արված է հայերեն մակագրություն. ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետություն-Արցախ՚: 
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հիմնը
 

Բովանդակություն՝


Արտաքին գործերի նախարարություն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
ԼՂՀ, Ստեփանակերտ, Ազատամարտիկների 28
Հեռ: (+374 47) 9 44087,
Ֆաքս: (+374 47) 9 71551, Web: www.nkr.am
Բոլոր իրավունքները պահպանված են. © 2008
Ստեղծված է Ghazanchyan.com