Որոնում:

Հրադադարի մասին պայմանագիր - MFA NKR

Հրադադարի մասին պայմանագիր

Ոչ պաշտոնական թարգմանություն         

ՌԴ Պաշտպանության նախարար Պ. Ս. Գրաչյովին 

ՌԴ Արտաքին գործերի նախարար Ա. Վ. Կոզըրևին 

Վ. Ն. Կազիմիրովին  

 Արձագանքելով 1994 թվականի մայիսի 5-ի Բիշքեկի արձանագրության մեջ նշված հրադադարի կոչին և հենվելով 1994 թվականի փետրվարի 18-ի Արձանագրության վրա` հակամարտող Կողմերը համաձայնեցին հետևյալի մասին. 

1. Ապահովել կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցումը` սկսած 1994 թվականի մայիսի 12-ի 00 ժամ 01 րոպեից: Մինչև ոչ ուշ, քան 1994 թվականի մայիսի 11-ը հրադադարի մասին համապատասխան հրամանները կտրվեն և կհաղորդվեն ռազմական ստորաբաժանումների հրամանատարներին, որոնք պատասխանատու են դրանց իրականացման համար:  Մայիսի 12-ին` մինչև ժամը 23.00, Կողմերը կփոխանակեն հրադադարի մասին իրենց հրամանների տեքստերը` դրանց հնարավոր փոխադարձ լրացման և հետագայում համանման փաստաթղթերի հիմնական դրույթների ներդաշնակեցման նպատակով:

2. Խնդրել Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարին` Մոսկվայում, մինչև ոչ ուշ, քան ս.թ. մայիսի 12-ը Ադրբեջանի, Հայաստանի պաշտպանության նախարարների ու Լեռնային Ղարաբաղի բանակի հրամանատարի մասնակցությամբ հրատապ հանդիպում հրավիրելու` նպատակ ունենալով համաձայնեցնելու զորքերի բաժանման եզրագծերը, այլ հրատապ ռազմատեխնիկական հարցեր, ինչպես նաև նախապատրաստել միջազգային դիտորդների առաջվոր խմբի տեղակայումը:

3. Սույն պայմանավորվածությունը կօգտագործվի առաջիկա 10 օրվա ընթացքում բանակցությունները ավարտելու և մինչև ոչ ուշ, քան ս.թ. մայիսի 22-ը զինված հակամարտության դադարեցման մասին համաձայնագիր կնքելու համար:

4. Սույն համաձայնագիրը ուժի մեջ կմտնի անմիջապես այն պահից հետո, երբ Միջնորդը տեղեկացնի, որ նա ստացել է հակամարտող ուժերի կողմից լիովին նույնական փաստաթղթեր, ստորագրված լիազոր ներկայացուցիչների կողմից:

 Ադրբեջանի պաշտպանության նախարար 

Հայաստանի պաշտպանության նախարար 

Լեռնային Ղարաբաղի բանակի հրամանատար  

*** 

Նշում. տեքստը ստորագրել են համապատասխանաբար Մ. Ի. Մամեդովը` 1994 թվականի մայիսի 9-ին Բաքվում, Ս. Սարգսյանը` մայիսի 10-ին Երևանում, Ս. Բաբայանը` մայիսի 11-ին Ստեփանակերտում:

 

Արտաքին գործերի նախարարություն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
ԼՂՀ, Ստեփանակերտ, Ազատամարտիկների 28
Հեռ: (+374 47) 9 44087,
Ֆաքս: (+374 47) 9 71551, Web: www.nkr.am
Բոլոր իրավունքները պահպանված են. © 2008
Ստեղծված է Ghazanchyan.com