Որոնում:

ԼՂՀ անկախության հռչակագիր

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՌՉԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ
Հ Ռ Չ Ա Կ Ա Գ Ի Ր


ԲՈԼՈՐ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԵՎ ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման և նրա պետական իշխանության ու կառավարման ժամանակավոր մարմինների ձևավորման վերաբերյալ հռչակագիր ընդունելու մասին:

Բոլոր մակարդակների խորհուրդների պատգամավորների մասնակցությամբ ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը, արտահայտելով ժողովրդի կամքը, որը ամրագրված է փաստորեն անցկացված հանրաքվեում և ԼՂԻՄ ու Շահումյանի շրջանային իշխանության մարմինների 1988-1991 թթ. որոշումներում, ազատության, անկախության, իրավահավասարու-թյան և բարիդրացիության նրա ձգտումը, ղեկավարվելով քաղաքական, սոցիալ-տնտեսական և մշակութային ոլորտների զարգացման խնդրում ամբողջ բնակչության շահերով, բնական և օրինական, միջազգային իրավունքի նորմերին համապատասխան համարելով հայ ժողովրդի միասնության ձգտումը, որոշում էª

1. Ընդունել ներկայիս Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և սահմանակից Շահումյանի շրջանի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) հռչակման մասին հռչակագիրը:

2. ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների մարզային խորհուրդը և նրա գործադիր կոմիտեն համարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական իշխանության և կառավարման բարձրագույն ժամանակավոր մարմինª մինչև համաժողովրդական ընտրություններ, իշխանության և կառավարման հանրապետական նոր մարմինների ձևավորումը:

3. Հանձնարարել ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի գործկոմինª ներգրավելով լայն հասարակությանը, նախապատրաստել և մարզային խորհրդի նստաշրջանի քննարկման ներկայացնել ԼՂՀ պետական իշխանության և կառավարման մարմինների կառուցվածքի և գործառությունների մասին ժամանակավոր կանոնակարգը:

4. Մինչև ԼՂՀ սահմանադրության և օրենքների ընդունումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործում են ԽՍՀՄ սահմանադրությունը և օրենսդրությունը, ինչպես նաև այժմ գործող այլ օրենքներ, որոնք չեն հակասում սույն հռչակագրի նպատակներին ու սկզբունքներին, հանրապետության առանձնահատկություններին:

2 սեպտեմբերի 1991թ.

Արտաքին գործերի նախարարություն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
ԼՂՀ, Ստեփանակերտ, Ազատամարտիկների 28
Հեռ: (+374 47) 9 44087,
Ֆաքս: (+374 47) 9 71551, Web: www.nkr.am
Բոլոր իրավունքները պահպանված են. © 2008
Ստեղծված է Ghazanchyan.com