Աշխարհագրական դիրքը

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԴԻՐՔԸ, ԿԼԻՄԱՆ,
ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԸ, ԲՈՒՍԱԿԱՆ ՈՒ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԸ




Աշխարհագրական դիրքը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը գտնվում է Փոքր Կովկասի հարավ-արեւելյան մասում: Հանրապետության մակերեւույթը տիպիկ լեռնային է եւ ընդգրկում է Ղարաբաղյան բարձրավանդակի արեւելյան հատվածն ու արեւմուտքից թեքությամբ իջնում դեպի արեւելքª ձուլվելով Քուռ-Արաքսյան ընդարձակ հարթավայրի մեծ մասը կազմող Արցախյան դաշտավայրին:


Մակերեւույթի այսպիսի թեքության պատճառով էլ Լեռնային Ղարաբաղի գրեթե բոլոր գետերը արեւմտյան եւ հարավ-արեւմտյան լեռներից հոսում են դեպի արեւելք ու հարավ-արեւելք, Արցախյան դաշտավայրը:

Լեռնային այդ արագահոս գետերը հարյուրավոր դարերի ընթացքում Արցախ-Ղարաբաղ լեռնաշխարհի մակերեւույթը վեր են ածել անդնդախոր ձորերի ու գեղատեսիլ հովիտների: Դրանցից հատկապես նշանավոր են Իշխանագետ, Վարանդա, Խոնաշեն, Կարկառ, Ինջա, Խաչեն, Կավարտ, Թարթառ գետերի հովիտները: Սրանցից ամենաընդարձակը Թարթառ գետի հովիտն է, որը գտնվում է Մարտակերտի շրջանում:

Այսպիսով, հանրապետության տարածքն ունի խիստ կտրտված լեռնային մակերեւույթ: Համեմատաբար հարթավայրային են Մարտունու եւ Մարտակերտի շրջանների արեւելյանª ցածրադիր մասերը:

Լեռնային Ղարաբաղի տարածքի միջին բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 1100 մ.:

Հյուսիսից հարավª Լեռնային Ղարաբաղի արեւմտյան ամբողջ սահմանով ձգվում է Ղարաբաղյան լեռնաշղթան, որից էլ սկսվում են երկրամասի տարածքով արեւմուտքից դեպի արեւելք ձգվող մի շարք լեռնաճյուղեր: Հյուսիսային մասով ձգվում է Մռավի լեռնաշղթան, որտեղ էլ գտնվում են Արցախի ամենաբարձր լեռնագագաթներըª Գոմշասարը /3742 մ./ եւ Մռավը /3343 մ./: Սրանք մտնում են Մարտակերտի շրջանի հյուսիս-արեւմտյան հատվածի մեջ: Ղարաբաղյան լեռնաշղթայում է գտնվում ՙՔառասուն աղջիկ՚ լեռնագագաթը /2828 մ., Ասկերանի շրջան/: Ավելի հարավում են գտնվում Մեծ Քիրսը /2725 մ., Շուշիի եւ Հադրութի շրջանների սահմանագլուխ/ եւ Դիզափայտը /2480 մ., Հադրութի շրջան/:

Արցախ-Ղարաբաղի լեռնաշխարհը Հայկական ամբողջ լեռնաշխարհի նման բնութագրվում է ակտիվ սեյսմիկությամբ: Մեծ տեղ են գրավում անցյալում առաջացած հրաբխային ապարները. կրաքարերը, յուրայի ու կավճի դարաշրջաններին պատկանող նստվածքային այլ ապարները:






Կլիման


Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կլիմայական պայմանները մեղմ են եւ չափավոր: Տարածքի զգալի մասն ունի չոր մերձարեւադարձային կլիմայական պայմաններ:

Տարեկան օդի միջին ջերմաստիճանն այստեղ կազմում է +10,50 C: Ամենատաք ամիսները հուլիսն ու օգոստոսն են, որոնց միջին ջերմաստիճանը կազմում է +21,70 C եւ +21,40 C: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ամենատաք վայրերն են Մարտակերտի ու Մարտունու հարթավայրային շրջանները:

Տարվա ամենացուրտ շրջանումª հունվար-փետրվար ամիսներին, օդի միջին ջերմաստիճանը տատանվում է -0,20 C մինչեւ -0,90 C: Ձմռան այս ամիսներին համեմատաբար ցուրտ գոտին ներառում է հանրապետության բարձր լեռնային, առավելապես հյուսիսային հատվածըª Մռավի լեռնաշղթան:

Հանրապետության տարածքում երկարատեւ սառնամանիքներ եւ շոգեր հիմնականում չեն լինում: Բացարձակ նվազագույն ջերմաստիճանը ցածրադիր վայրերում իջնում է մինչեւ -160 C, նախալեռնային վայրերումª -190 C, բարձր լեռնային վայրերումª -200 C-ից -230 C: Իսկ բացարձակ առավելագույն ջերմաստիճանը ցածրադիր ու նախալեռնային վայրերում հասնում է +400 C, միջինլեռնային ու լեռնային վայրերումª+320 –ից +370 C:

Հանրապետության տարածքում գերակշռում են լեռնահովտային քամիները: Գարնան եւ ամռան ամիսներին հաճախակի են ուժեղ ամպրոպները: Մթնոլորտային տեղումների քանակը ըստ գոտիների տարեկան միջին հաշվով տատանվում է 480-700 մմ. սահմաններում: Ամենից քիչ տեղումները լինում են դաշտային գոտումª Մարտակերտի ու Մարտունու հարավային մասերում, որտեղ դրանք տարեկան կազմում են 410-480 մմ.: Տեղումների քանակը մեծ է բարձրլեռնային գոտումª 560-830 մմ.: Տեղումների մեծ մասը թափվում է մայիս-հունիս ամիսներին: Այս ժամանակահատվածում հաճախակի են նաեւ տեղատարափ անձրեւն ու կարկուտը: Տարվա ընթացքում մառախլապատ է լինում 100-125 օր:


Բուսականությունն ու կենդանական աշխարհը


Լեռնային Ղարաբաղի բուսական աշխարհը բազմազան է. աճում են շուրջ երկու հազար բուսատեսակներ: Այստեղ լերկ ժայռերը շատ քիչ են. այդպիսիք են միայն բարձր լեռնագագաթային մասերը: Արցախ-Ղարաբաղի լեռները ծածկված են անտառներով, թփուտներով կամ խոտային բուսականությամբ:

Ծովի մակերեւույթից մինչեւ 300-350 մ. բարձրություն ունեցող տափաստանային մասերում գերակշռում են հիմնականում կիսաանապատային տիպի բուսատեսակները: Այստեղ հատկապես տարածված են օշինդրը, ուղտափուշը, կապարը, ոզնախոտը, երնջակը եւ այլ բազմաթիվ բուսատեսակներ: Խոտային բուսականությունը հարուստ է նախալեռնային եւ միջինլեռնային գոտիներում:

Արցախը հարուստ է նաեւ անտառներով, որոնք կազմում են հանրապետության տարածքի ավելի քան 36%-ը կամ 160 հզ. հա.: Առավել անտառաշատ են Մարտակերտի, Ասկերանի եւ Հադրութի շրջանները, ուր աճում են կաղնու, բոխու, լորենու, հացենու, կեչու եւ այլ ծառատեսակներ:

Անտառների բացատներում առատորեն աճում են բազմատեսակ բուրումնավետ ծաղիկներ ունեցող բույսերª մանուշակ, անտառավարդ, կակաչ, շուշան, մեխակ, նունուֆար: Հանրապետությունն աչքի է ընկնում նաեւ մոշի առատությամբ: Անտառային գոտուց վեր, մոտ 2300 մ. բարձրությունների վրա, սփռված են ալպիական, իսկ ավելի բարձր լեռնագագաթային մասերումª տունդրային յուրահատուկ բուսատեսակներ:

Շատ բազմազան է նաեւ երկրամասի կենդանական աշխարհը: Դաշտային գոտում կարելի է հանդիպել ջեյրանների, վայրի այծերի ու խոզերի: Անտառներում կան գորշ արջեր, գայլեր, վայրի կատուներ, լուսաններ, աղվեսներ, նապաստակներ, սկյուռեր, խլուրդներ ու վայրի խոզեր: Թռչուններից տարածված են վայրի սագը, բադը, կաքավը, կաչաղակը, ագռավը, ճնճղուկը, աղավնին, ուրուրը, կկուն, տատրակը, փայտփորիկը, մոշահավը, արտույտը, բուն եւ այլն: Դաշտավայրային մասերում ու քարքարոտ նախալեռնային գոտիներում տարածված են օձերի շատ տեսակներ, կրիաներ, ոզնիներ: Բազմազան են մորեխների, բզեզների եւ թիթեռների տեսակները: Համեմատաբար մեծ գետերում կան ձկներ:



Օգտակար հանածոները


Արցախում կան մետաղական եւ ոչ մետաղական մի շարք հանքատեսակներ, սակայն, երկրաբանական-հետախուզական առումով նրա տարածքը դեռեւս լիարժեք ուսումնասիրված չէ:

Հանքային վառելիքի տեսակներից հայտնաբերվել են քարածխի երեւակումներ Մարտակերտի շրջանի Մաղավուզ, Նարեշտար եւ Քոլատակ գյուղերի մոտ: Ղարաբաղում դեռ հնուց հայտնաբերված են բազմամետաղների, հատկապես ցինկի, կապարի, պղնձի, ոսկու, ծծմբային կոլչեդանի, երկաթի հանքավայրեր ու երեւակումներ: Դրանք հիմնականում գտնվում են Մեհմանա, Դրմբոն, Գյուլաթաղ, Կուսապատ, Վանք, Ղազանչի, Լիսագոր, Զարդանաշեն, Ցոր եւ Մաղավուզ գյուղերի մոտ, Խաչեն ու Թարթառ գետերի միջեւ ընկած տարածքում, ինչպես նաեւª Մռավ լեռան լանջին:

Արցախը հարուստ է նաեւ ոչ մետաղներով: Մասնավորապես, շատ են մարմարի ու բազմերանգ մարմարեցված կրաքարի հանքավայրերը, որոնք հիմնականում գտնվում են Ստեփանակակերտ եւ Շուշի քաղաքների, Քարագլուխ գյուղի մոտ:

Հանրապետության տարածքում կան գրանիտի, բազալտի, տուֆի, կրաքարի հանքավայրեր, ինչպես նաեւ ցեմենտի, գրաֆիտի, վիմագրական քարի, գիպսի, ավազի ու կավի բարձրորակ հումք:

Լեռնային Ղարաբաղի տարածքը հարուստ է նաեւ հանքային ջրի ռեսուրսներով: Որոշ աղբյուրներ այստեղ հայտնի են եղել դեռ շատ վաղուց: Հատկապես կիրառական նշանակություն ունեն Լիսագորի հանքային ջրի աղբյուրները, որոնք գտնվում են Շուշիից 16-18 կմ. հեռավորության վրա, Շուշի-Գորիս ավտոճանապարհի մոտ: Դրանք պարունակում են մեծ քանակությամբ երկաթ եւ արժեվորվում են իրենց բուժիչ հատկանիշներով: Իսկ Շուշիի շրջանի Շրլան գյուղի մոտ գտնվող աղբյուրի հիման վրա Շուշիում գործում էր առողջարան:


Հանքային բուժիչ ջրերը, մեղմ կլիման, մաքուր օդն ու զուլալ գետերը, զանազան պտուղներով հարուստ անտառները, գեղատեսիլ հովիտներն ու ջրվեժները Արցախ-Ղարաբաղ հիասքանչ հանգստավայրի հարստությունն են:
Արտաքին գործերի նախարարություն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
ԼՂՀ, Ստեփանակերտ, Ազատամարտիկների 28
Հեռ: (+374 47) 9 44087,
Ֆաքս: (+374 47) 9 71551, Web: www.nkr.am
Բոլոր իրավունքները պահպանված են. © 2008
Ստեղծված է Ghazanchyan.com