Որոնում:

Նորություններ - MFA NKR

Նորություններ


  • 2017-02-21
    ԼՂՀ ԱԳՆ ղեկավարն ընդունել է Բասկերի Երկրից ժամանած պատվիրակությանը
    Փետրվարի 21-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հանդիպում է ունեցել Բասկերի Երկրից դիտորդական առաքելությամբ Արցախ ժամանած պատվիրակության հետ, որի կազմում էին Եվրոպական խորհրդարանի նախկին պատգամավոր Ինակի Իրազաբալբեյտա Ֆերնանդեսին և Իսպանիայի ու Բասկերի Երկրի խորհրդարանների նախկին պատգամավոր Ռաֆայել Լարեյնա Վալդերամային։
  • 2017-02-21
    ԼՂՀ ԱԳՆ հայտարարություն
    2017 թ. փետրվարի 20-ին Արցախի Հանրապետությունում (Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում) կայացել է հանրապետության նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ համաժողովրդական հանրաքվե։ Քվեարկությանը մասնակցել է գրանցված ընտրողների 76,44 %-ը, որից 87,6 %-ը կողմ է քվեարկել նոր Սահմանադրության ընդունմանը։ Քվեարկության ընթացքին հետևում էին ավելի քան 100 միջազգային դիտորդներ 30 երկրներից, ովքեր դրական են գնահատել հանրաքվեի կազմակերպումն ու անցկացումը՝ ընդգծելով ընտրությունների թափանցիկությունը և համապատասխանությունը միջազգային չափանիշներին։
  • 2017-02-21
    ԼՂՀ արտաքին գործերի նախարարն ընդունել է Աբխազիայի Հանրապետությունից միջազգային դիտորդներին
    Փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Աբխազիայի Հանրապետության Ժողովրդական Ժողովի-Խորհրդարանի փոխխոսնակ Էմմա Գամիսոնիային և Ժողովրդական Ժողովի-Խորհրդարանի պատգամավորներ Ախրա Պաչուլիային և Լևոն Գալուստյանին, ովքեր Արցախ էին ժամանել միջազգային դիտորդական առաքելությամբ` մասնակցելու ԼՂՀ նոր սահմանադրության նախագծի վերաբերյալ հանրաքվեին։
  • 2017-02-20
    ԼՂՀ արտաքին գործերի նախարարն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին
    Փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է դիտորդական առաքելությամբ Արցախում գտնվող Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ, Եվրախորհրդարանում Արցախի հետ բարեկամության խմբի ղեկավար Ֆրանկ Էնգելին (Լյուքսեմբուրգ) և խմբի անդամ Յարոմիր Շտետինային (Չեխիա):
  • 2017-02-20
    ԼՂՀ արտաքին գործերի նախարարն ընդունել է Ուրուգվայի «Լեռնային Ղարաբաղի ֆորումի» անդամ, նախկին սենատոր Օսկար Ադոլֆո Լոպեզ Գոլդարասենային
    Փետրվարի 20-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է դիտորդական առաքելությամբ Արցախ ժամանած Ուրուգվայի «Լեռնային Ղարաբաղի ֆորումի» անդամ, նախկին սենատոր Օսկար Ադոլֆո Լոպեզ Գոլդարասենային։
1 2 3 4 5 » »» 5
Արտաքին գործերի նախարարություն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
ԼՂՀ, Ստեփանակերտ, Ազատամարտիկների 28
Հեռ: (+374 47) 9 44087,
Ֆաքս: (+374 47) 9 71551, Web: www.nkr.am
Բոլոր իրավունքները պահպանված են. © 2008
Ստեղծված է Ghazanchyan.com