Որոնում:

Շառլ Ազնավուրը այցելել է ԼՂՀ - MFA NKR

Շառլ Ազնավուրը այցելել է ԼՂՀ


2009-05-18 15:49

Մայիսի 17-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն է այցելել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը: Նրան ուղեկցում էր Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Շառլ Ազնավուրը մասնակցեց Ստեփանակերտում իր անունը կրող մշակութային կենտրոնի բացման արարողությանը: ԼՂՀ մայրաքաղաքի կենտրոնական հրապարակում երգչի պատվին տեղի ունեցավ Ֆրեդերիկ Մանուկյանի ղեկավարությամբ`Ֆրանսիայից ժամանած նվագախմբի համերգը: Շառլ Ազնավուրը այցելեց հանրապետության Մարտակերտի շրջանում գտնվող Գանձասարի  հինավուրց վանքը:

Շանսոնյեն նշեց, որ վաղուց էր պատրաստվում այցելել ԼՂՀ եւ վերջապես դա նրան հաջողվեց: Նա հույս հայտնեց, որ դա իր վերջին այցելությունը չի լինի Արցախ: Նրա հետ մեկտեղ ԼՂՀ էին ժամանել քույրը` Աիդան եւ դուստրը`Սեդան:

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը Շառլ Ազնավուրին պարգեւատրեց <<Գրիգոր Լուսավորիչ>> շքանշանով:

Արտաքին գործերի նախարարություն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
ԼՂՀ, Ստեփանակերտ, Ազատամարտիկների 28
Հեռ: (+374 47) 9 44087,
Ֆաքս: (+374 47) 9 71551, Web: www.nkr.am
Բոլոր իրավունքները պահպանված են. © 2008
Ստեղծված է Ghazanchyan.com