Որոնում:

Բասկերի Երկրի խորհրդարանն Արցախի ինքնորոշման իրավունքի վերաբերյալ բանաձև է ընդունել - MFA NKR

Բասկերի Երկրի խորհրդարանն Արցախի ինքնորոշման իրավունքի վերաբերյալ բանաձև է ընդունել


2014-09-12 18:47

Սեպտեմբերի 12-ին Բասկերի Երկրի խորհրդարանն Արցախի ինքնորոշման իրավունքի վերաբերյալ բանաձև է ընդունել։  Սույն բանաձևով Բասկերի Երկրի խորհրդարանն իր աջակցությունն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին, և նշում, որ հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ պայման է հանդիսանում ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից առաջարկված փոխվստահության ամրապնդման բոլոր միջոցառումների իրականացումը։ Խորհրդարանը նաև կոչ է անում կողմերին հետ քաշել բոլոր դիպուկահարներին և ակտիվացնել զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմները։

Բանաձևը նաև ընդգծում է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք, և հակամարտության կարգավորման միակ հիմքը՝ այդ ժողովրդավարական իրավունքի իրականացումն է:

Բարձր գնահատելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նվիրվածությունը ժողովրդավարությանը, Բասկերի Երկրի խորհրդարանը նաև նշում է, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները պետք է մասնակցեն ցանկացած քննարկումներին, որոնք վճռորոշ  կլինեն երկրի ապագայի համար։

Բանաձևի ընդունմանն աջակցել են խորհրդարանում ներկայացված բոլոր հիմնական քաղաքական ուժերը: 

 

Արտաքին գործերի նախարարություն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
ԼՂՀ, Ստեփանակերտ, Ազատամարտիկների 28
Հեռ: (+374 47) 9 44087,
Ֆաքս: (+374 47) 9 71551, Web: www.nkr.am
Բոլոր իրավունքները պահպանված են. © 2008
Ստեղծված է Ghazanchyan.com