Որոնում:

ԼՂՀ և ՄՄՀ արտաքին գործերի նախարարների միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց - MFA NKR

ԼՂՀ և ՄՄՀ արտաքին գործերի նախարարների միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց

2016-04-04 17:19

Ապրիլի 4-ին մերձդնեստրյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի և Մերձդենստրի Մոլդովական Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Վիտալի Իգնատևի միջև։

Կողմերն անդրադարձել են ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողություններին և դրանց հետևանքով ստեղծված իրավիճակին։ Վիտալի Իգնատևը Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության իշխանությունների և ժողովրդի անունից լիակատար աջակցություն և զորակցություն է հայտնել Արցախին և հույս հայտնել, որ սեղմ ժամկետներում հնարավոր կլինի կայունացնել իրավիճակը։

Կողմերը համոզմունք են հայտնել, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը հնարավոր է լուծել բացառապես խաղաղ ճանապարհով։

Արտաքին գործերի նախարարություն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
ԼՂՀ, Ստեփանակերտ, Ազատամարտիկների 28
Հեռ: (+374 47) 9 44087,
Ֆաքս: (+374 47) 9 71551, Web: www.nkr.am
Բոլոր իրավունքները պահպանված են. © 2008
Ստեղծված է Ghazanchyan.com