Որոնում:

ԼՂՀ և Հարավային Օսիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարների միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց - MFA NKR

ԼՂՀ և Հարավային Օսիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարների միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց

2016-04-06 20:11

Ապրիլի 6-ին կայացել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի և Հարավային Օսիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կազբուլատ Ցխովրեբովի հեռախոսազրույցը՝ հարավօսական կողմի նախաձեռնությամբ։

Կարեն Միրզոյանն իր գործընկերոջը տեղեկացրել է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը  ադրբեջանա-ղարաբաղյան շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի ձեռնարկած հարձակողական գործողության մասին, ներկայացրել վերջին զարգացումները։

Կազբուլատ Ցխովրեբովը խորին մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի կապակցությամբ՝ փոխանցելով Հարավային Օսիայի ժողովրդի ու իշխանությունների լիակատար զորակցությունն ու աջակցությունն Արցախին։

Ավելի վաղ Հարավային Օսիայի Հանրապետության արտգործնախարարությունը հայտարարություն էր տարածել, որտեղ խստորեն դատապարտում էր հակամարտության կարգավորման՝ ադրբեջանի որդեգրած ուժային տարբերակը և կոչ անում միջազգային հանրությանը արտակարգ միջոցներ ձեռնարկել ռազմական գործողությունների գոտում կրակի անհապաղ դադարեցման ուղղությամբ։

Արտաքին գործերի նախարարություն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
ԼՂՀ, Ստեփանակերտ, Ազատամարտիկների 28
Հեռ: (+374 47) 9 44087,
Ֆաքս: (+374 47) 9 71551, Web: www.nkr.am
Բոլոր իրավունքները պահպանված են. © 2008
Ստեղծված է Ghazanchyan.com