Որոնում:

ԼՂՀ ԱԳՆ ղեկավարն ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավորին - MFA NKR

ԼՂՀ ԱԳՆ ղեկավարն ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավորին


2016-04-17 20:42

Ապրիլի 17-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի անդամ Յարոմիր Շտետինային (Չեխիայի Հանրապետություն), ով Արցախ էր ժամանել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի ուղեկցությամբ։

Կողմերը մտքեր են փոխանակել ապրիլի 2-5 Ադրբեջանի կողմից ԼՂՀ դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիայի և դրա հետևանքների շուրջ։

ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ այն Ադրբեջանի կողմից վաղուց նախապատրաստված ու կանխամտածված փորձ էր՝ տապալել խաղաղ գործընթացը և լուծել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով, որը, սակայն, ձախողվեց։ Կարեն Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից այդ ընթացքում իրականացվել են ռազմական հանցագործություններ, որոնք ուղեկցվում էին պատերազմի օրենքների ու սովորույթների և միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի զանգվածային խախտումներով։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Արցախի և Եվրամիության միջև կապերի ամրապնդմանն ու զարգացմանն առնչվող մի շարք հարցերի։

Արտաքին գործերի նախարարություն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
ԼՂՀ, Ստեփանակերտ, Ազատամարտիկների 28
Հեռ: (+374 47) 9 44087,
Ֆաքս: (+374 47) 9 71551, Web: www.nkr.am
Բոլոր իրավունքները պահպանված են. © 2008
Ստեղծված է Ghazanchyan.com