Որոնում:

Ֆրանսիայում ԼՂՀ Մշտական ներկայացուցիչը մասնակցել է Շվեյցարիայի մամուլի ակումբի կողմից կազմակերպված մամուլի ասուլիսին - MFA NKR

Ֆրանսիայում ԼՂՀ Մշտական ներկայացուցիչը մասնակցել է Շվեյցարիայի մամուլի ակումբի կողմից կազմակերպված մամուլի ասուլիսին


2016-04-21 19:30

 Ապրիլի 19-ին Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը ելույթ է ունեցել Ժնևի Շվեյցարական մամուլի ակումբում «Լեռնային Ղարաբաղ լարվածության ուժգնացում Ադրբեջանի հետ» վերնագրով կազմակերպված քննարկմանը՝ նվիրված ապրիլի սկզբին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիային և տարածաշրջանին առնչվող այլ խնդիրներին:

ԼՂՀ ներկայացուցիչն իր ելույթում ներկայացրել է վերջին իրադարձությունների հավանական պատճառները, ընթացքը և նրանց հետևանքները։ Նա ընդգծել է բանակցային սեղանի շուրջ Արցախի վերադարձի կարևորությունը, ԼՂՀ միջազգային ճանաչման անհրաժեշտությունը և ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման նշանակությունը:

ԼՂՀ ներկայացուցիչը պատասխանել է նաև ներկաների բազմաթիվ հարցերին:

Միջոցառմանը մասնակցել են հայ և օտարերկրյա դիվանագետներ, փորձագետներ, լրագրողներ, շվեյցարահայ համայնքի անդամներ:

Արտաքին գործերի նախարարություն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
ԼՂՀ, Ստեփանակերտ, Ազատամարտիկների 28
Հեռ: (+374 47) 9 44087,
Ֆաքս: (+374 47) 9 71551, Web: www.nkr.am
Բոլոր իրավունքները պահպանված են. © 2008
Ստեղծված է Ghazanchyan.com