Որոնում:

Բասկերի Երկրի Դոնոստիա (Սան Սեբաստիան) քաղաքը աջակցում է Ստեփանակերտին - MFA NKR

Բասկերի Երկրի Դոնոստիա (Սան Սեբաստիան) քաղաքը աջակցում է Ստեփանակերտին

2016-05-18 14:32

Ս․թ․ ապրիլի 26-ին Բասկերի Երկրի (Իսպանիա) Գիպուսկոա նահանգի մայրաքաղաք Դոնոստիայի (Սան Սեբաստիանի) քաղաքապետարանում ներկայացված խմբակցությունների ղեկավարների հերթական նիստում ընդունվել է հետևյալ ինստիտուցիոնալ հայտարարությունը, որն այնուհետ հաստատվել է քաղաքապետի կողմից մայիսի 5-ին

Դոնոստիայի (Սան Սեբաստիանի) քաղաքապետարանը՝

1. Այս ծանր պահին Ստեփանակերտին փոխանցում է իր զորակցությունը՝ վերահաստատելով վերջինիս բնակչության խաղաղ և բնականոն կերպով ապրելու իրավունքը:

2. Կոչ է անում բոլոր կողմերին, որպեսզի վերադառնան այն վիճակին, որը տիրում էր նախքան հրադադարի խախտումը, և որ չխոչընդոտվի այնպիսի մեխանիզմի ստեղծմանը, որը թույլ կտա մոնիտորինգի ենթարկել հրադադարի ռեժիմի պահպանումը:

3. Կոչ է անում բոլոր կողմերին, որպեսզի լուծեն իրենց միջև տարաձայնությունները Մինսկի խմբի շրջանակներում, երկխոսության և բանակցությունների միջոցով՝ մշտապես հարգելով ժողովրդի կամքը:

4. Այս առումով, հայցում է, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Մինսկի խմբի իրականացրած բանակցություններում Լեռնային Ղարաբաղն ունենա սեփական ձայնը:

Արտաքին գործերի նախարարություն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
ԼՂՀ, Ստեփանակերտ, Ազատամարտիկների 28
Հեռ: (+374 47) 9 44087,
Ֆաքս: (+374 47) 9 71551, Web: www.nkr.am
Բոլոր իրավունքները պահպանված են. © 2008
Ստեղծված է Ghazanchyan.com