Որոնում:

Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավարը շնորհավորել է ԱՄՆ նորանշանակ պետքարտուղարին - MFA NKR

Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավարը շնորհավորել է ԱՄՆ նորանշանակ պետքարտուղարին

2017-02-06 21:15

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը շնորհավորական ուղերձ  է հղել Ռեքս Թիլերսոնին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։

ԱԳՆ ղեկավարը վստահություն է հայտնել, որ Թիլերսոնը կխթանի ԱՄՆ-ի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի միջնորդական ջանքերը՝ հասնելու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության տևական ու խաղաղ կարգավորմանը։

Արտաքին գործերի նախարարը նաև երախտագիտություն է հայտնել ԱՄՆ կողմից Արցախի Հանրապետությանն ու նրա ժողովրդին ցուցաբերվող օժանդակության համար։

«Ակնկալում ենք շարունակել համագործակցությունը՝ ժողովրդավարական ընդհանուր արժեքների, մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների հանդեպ հարգանքի, ինչպես նաև կայուն և խաղաղ Հարավային Կովկասի տեսլականի հիման վրա»,- ասված է Կ. Միրզոյանի շնորհավորական ուղերձում։

Արտաքին գործերի նախարարություն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
ԼՂՀ, Ստեփանակերտ, Ազատամարտիկների 28
Հեռ: (+374 47) 9 44087,
Ֆաքս: (+374 47) 9 71551, Web: www.nkr.am
Բոլոր իրավունքները պահպանված են. © 2008
Ստեղծված է Ghazanchyan.com