Որոնում:

ԼՂՀ արտաքին գործերի նախարարն ընդունել է Ուրուգվայի «Լեռնային Ղարաբաղի ֆորումի» անդամ, նախկին սենատոր Օսկար Ադոլֆո Լոպեզ Գոլդարասենային - MFA NKR

ԼՂՀ արտաքին գործերի նախարարն ընդունել է Ուրուգվայի «Լեռնային Ղարաբաղի ֆորումի» անդամ, նախկին սենատոր Օսկար Ադոլֆո Լոպեզ Գոլդարասենային


2017-02-20 20:17

Փետրվարի 20-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է դիտորդական առաքելությամբ Արցախ ժամանած Ուրուգվայի «Լեռնային Ղարաբաղի ֆորումի» անդամ, նախկին սենատոր Օսկար Ադոլֆո Լոպեզ Գոլդարասենային։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել  Ուրուգվայի «Լեռնային Ղարաբաղի ֆորումի» կողմից իրականացվող աշխատանքներին՝ ուղղված տարբեր բնագավառներում երկկողմ կապերի հաստատմանը և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման ու ԼՂՀ-ում ընթացող ժողովրդավարական գործընթացների վերաբերյալ Ուրուգվայի հանրության շրջանում իրազեկվածության բարձրացմանը։

Կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։

Արտաքին գործերի նախարարություն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
ԼՂՀ, Ստեփանակերտ, Ազատամարտիկների 28
Հեռ: (+374 47) 9 44087,
Ֆաքս: (+374 47) 9 71551, Web: www.nkr.am
Բոլոր իրավունքները պահպանված են. © 2008
Ստեղծված է Ghazanchyan.com