Որոնում:

ԼՂՀ արտաքին գործերի նախարարն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին - MFA NKR

ԼՂՀ արտաքին գործերի նախարարն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին


2017-02-20 20:25

Փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է դիտորդական առաքելությամբ Արցախում գտնվող Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ, Եվրախորհրդարանում Արցախի հետ բարեկամության խմբի ղեկավար Ֆրանկ Էնգելին (Լյուքսեմբուրգ) և խմբի անդամ Յարոմիր Շտետինային (Չեխիա):

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Եվրոպական խորհրդարանի հետ փոխհարաբերություններին: Կողմերը, մասնավորապես, քննարկել են բարեկամության խմբի գործունեությանն առնչվող մի շարք հարցեր՝ ուղղված երկկողմ կապերի հետագա ամրապնդմանն ու խորացմանը։

Արտաքին գործերի նախարարություն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
ԼՂՀ, Ստեփանակերտ, Ազատամարտիկների 28
Հեռ: (+374 47) 9 44087,
Ֆաքս: (+374 47) 9 71551, Web: www.nkr.am
Բոլոր իրավունքները պահպանված են. © 2008
Ստեղծված է Ghazanchyan.com