Որոնում:

ԼՂՀ արտաքին գործերի նախարարն ընդունել է Աբխազիայի Հանրապետությունից միջազգային դիտորդներին - MFA NKR

ԼՂՀ արտաքին գործերի նախարարն ընդունել է Աբխազիայի Հանրապետությունից միջազգային դիտորդներին


2017-02-21 18:49

Փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Աբխազիայի  Հանրապետության Ժողովրդական Ժողովի-Խորհրդարանի փոխխոսնակ Էմմա Գամիսոնիային և Ժողովրդական Ժողովի-Խորհրդարանի պատգամավորներ Ախրա Պաչուլիային և Լևոն Գալուստյանին, ովքեր Արցախ էին ժամանել միջազգային դիտորդական առաքելությամբ` մասնակցելու ԼՂՀ նոր սահմանադրության նախագծի վերաբերյալ հանրաքվեին։

Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են Արցախի Հանրապետության և Աբխազիայի Հանրապետության միջև հաստատված հարաբերությունների բարձր մակարդակը։ Երկուստեք վճռականություն են հայտնել շարունակել ջանքերը՝ ուղղված երկու երկրների և նրանց ժողովուրդների միջև ավանդաբար ձևավորված սերտ բարեկամական հարաբերությունների հետևողական զարգացմանն ու ընդլայնմանը։

Արտաքին գործերի նախարարություն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
ԼՂՀ, Ստեփանակերտ, Ազատամարտիկների 28
Հեռ: (+374 47) 9 44087,
Ֆաքս: (+374 47) 9 71551, Web: www.nkr.am
Բոլոր իրավունքները պահպանված են. © 2008
Ստեղծված է Ghazanchyan.com