Որոնում:

Արցախին նվիրված գրքի շնորհանդես Ֆրանսիայի խորհրդարանում - MFA NKR

Արցախին նվիրված գրքի շնորհանդես Ֆրանսիայի խորհրդարանում



2017-02-24 18:20

Փետրվարի 22-ին Ֆրանսիայի խորհրդարանում Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Արցախի պատմությանը նվիրված «15 հարց, 15 պատասխան, ամեն ինչ իմանալ ԼՂՀ մասին 10 րոպեում» ֆրանսալեզու գրքի շնորհանդեսը։

Գրքի նպատակն է Արցախի մասին ճշգրիտ տեղեկատվություն տարածել ֆրանսախոս հասարակության շրջանում։

Միջոցառման ընթացքում անդրադարձ է կատարվել 29 տարի առաջ Արցախում սկսված ազգային-ազատագրական պայքարի պատմությանը, ինչպես նաև հարգանքի տուրք է մատուցվել ադրբեջանական իշխանությունների կողմից կազմակերպված հայերի ջարդերի զոհերին և 2004 թ․ փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա  Ռ. Սաֆարովի կողմից կացնահարված Գուրգեն Մարգարյանին:

Շնորհանդեսին ներկա գտնվող Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանն իր ելույթում ողջունել է Արցախում   նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ հանրաքվեի անցկացումը և հայտարարել շրջանակի անվանափոխման մասին՝ այն վերանվանելով Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակ:

Միջոցառմանը մասնակցում էին նաև Ֆրանսիայի խորհրդարանի մի շարք պատգամավորներ, սենատորներ, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, քաղաքապետեր և ԶԼՄ ներկայացուցիչներ։

Արտաքին գործերի նախարարություն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
ԼՂՀ, Ստեփանակերտ, Ազատամարտիկների 28
Հեռ: (+374 47) 9 44087,
Ֆաքս: (+374 47) 9 71551, Web: www.nkr.am
Բոլոր իրավունքները պահպանված են. © 2008
Ստեղծված է Ghazanchyan.com