Որոնում:

Շարունակվում է Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավարի այցը Հունաստան - MFA NKR

Շարունակվում է Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավարի այցը Հունաստան




2017-03-15 09:37

Աշխատանքային այցով Հունաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը մարտի 14-ին  այցելել է Աթենքի «Ճենազյան» և «Լևոն և Սոֆյա Հակոբյան» հայկական վարժարաններ, որտեղ հանդիպել է ուսուցիչների և սաների հետ։

Նույն օրը ԱԳ նախարարն այցելել է Նեա Զմիրնիում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձան և հարգանքի տուրք մատուցել Եղեռնի զոհերի հիշատակին։

Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև հանդիպում է ունեցել Նեա Զմիրնիի քաղաքապետ Ստավրոս Ցուլակիսի հետ։ Վերջինս քաղաքապետարանի և անձամբ իր անունից աջակցություն է հայտնել Արցախի ժողովրդին։ Հանդիպմանը քննարկվել են Նեա Զմիրնիի հետ տարբեր ոլորտներում համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները։ Կարեն Միրզոյանը հրավիրել է Ստավրոս Ցուլակիսին այցելել Արցախ։

Կայացել է նաև ԱԳ նախարարի այցելությունը «Խաձիկիրյակո» բարեգործական հիմնադրամ։ Կարեն Միրզոյանը բարձր է գնահատել հիմնադրամի գործունեությունը, որի աջակցությամբ ավելի քան երկու տասնամյակ շարունակ կազմակերպվում են արցախցի երեխաների ճանաչողական այցեր դեպի Հունաստան։

 

Արտաքին գործերի նախարարություն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
ԼՂՀ, Ստեփանակերտ, Ազատամարտիկների 28
Հեռ: (+374 47) 9 44087,
Ֆաքս: (+374 47) 9 71551, Web: www.nkr.am
Բոլոր իրավունքները պահպանված են. © 2008
Ստեղծված է Ghazanchyan.com