Որոնում:

Արցախի ԱԳ նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանն ընդունել է ՀԲԸՄ պատվիրակությանը - MFA NKR

Արցախի ԱԳ նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանն ընդունել է ՀԲԸՄ պատվիրակությանը


2017-04-22 17:34

Ապրիլի 22-ին Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանն ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) մի խումբ երիտասարդ ակտիվիստների՝ ՀԲԸՄ Եվրոպայի գրասենյակի տնօրեն Նիկոլա Տավիտյանի ուղեկցությամբ, ովքեր Արցախ էին ժամանել ՀԲԸՄ Եվրոպայի գրասենյակի կողմից նախաձեռնված «Հանուն Ղարաբաղի» արշավի շրջանակներում։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման ու միջազգային գործընթացներում ներգրավման, ինչպես նաև Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդման վերաբերյալ մի շարք հարցերի։ Կողմերը նշել են նաև Արցախի մասին Եվրոպայում օբեկտիվ տեղեկատվության տարածման և միջազգային հանրության շրջանում իրազեկվածության բարձրացման ուղղությամբ ակտիվ քայլերի ձեռնարկման կարևորությունը։

Հյուրերի խնդրանքով ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է 2016 թ. ապրիլին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Արցախում տեղի ունեցող ժողովրդավարական զարգացման գործընթացները։

Արտաքին գործերի նախարարություն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
ԼՂՀ, Ստեփանակերտ, Ազատամարտիկների 28
Հեռ: (+374 47) 9 44087,
Ֆաքս: (+374 47) 9 71551, Web: www.nkr.am
Բոլոր իրավունքները պահպանված են. © 2008
Ստեղծված է Ghazanchyan.com