Որոնում:

ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակության այցը Հարավային Օսիա - MFA NKR

ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակության այցը Հարավային Օսիա


2017-04-25 10:27

Ապրիլի  21-22  Հարավային   Օսիայի   Հանրապետությունում (Ալանիա Պետություն) էր  գտնվում  Արցախի Հանրապետության  (Լեռնային   Ղարաբաղի   Հանրապետության) պատվիրակությունը՝   արտաքին   գործերի  նախարար   Կարեն Միրզոյանի գլխավորությամբ։

Ապրիլի 21-ին Արցախի պատվիրակությունը մասնակցել է Հանրապետության   նորընտիր   նախագահ   Անատոլի Բիբիլովի   երդմնակալության  արարողությանը։ Կարեն Միրզոյանը նրան է փոխանցել  Արցախի Հանրապետության   նախագահ   Բակո   Սահակյանի   շնորհավորանքներն   ու բարեմաղթանքները։

Այցի շրջանակներում Արցախի ԱԳՆ ղեկավարը հանդիպել է Հարավային Օսիայի  արտաքին   գործերի   նախարար   Մուրատ   Ջիոևի   հետ։ Հանդիպմանը քննարկվել   են   երկու   երկրների   արտաքին   քաղաքական գերատեսչությունների   փոխգործակցությանն   առնչվող   հարցեր, անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին:

Արտաքին գործերի նախարարություն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
ԼՂՀ, Ստեփանակերտ, Ազատամարտիկների 28
Հեռ: (+374 47) 9 44087,
Ֆաքս: (+374 47) 9 71551, Web: www.nkr.am
Բոլոր իրավունքները պահպանված են. © 2008
Ստեղծված է Ghazanchyan.com