Որոնում:

Արցախի Հանրապետության ԱԳՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանի մեկնաբանությունը Aysor.am գործակալությանը - MFA NKR

Արցախի Հանրապետության ԱԳՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանի մեկնաբանությունը Aysor.am գործակալությանը

2017-05-26 16:43

Հարց։ Ինչպե՞ս կմեկնաբանեք վերջերս Արցախում մեկնարկած զբոսաշրջային թռիչքների վերաբերյալ Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությունը, ըստ որի արցախյան իշխանությունները զբոսաշրջության քողի ներքո փորձում են վերականգնել Երևանի և Ստեփանակերտի միջև ավիահաղորդակցությունը։

Արցախը վաղուց ի վեր իր բնականոն հունով զարգացող երկիր է, որտեղ մարդիկ, ինչպես յուրաքանչյուր այլ երկրում, ապրում և ծրագրեր են իրականցնում տարբեր բնագավառներում, այդ թվում նաև զբոսաշրջության ոլորտում։

Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը ոչ միայն փորձում է ժխտել այդ օբյեկտիվ իրողությունը, այլև առիթը բաց չի թողնում ցուցադրելու իր աղաղակող անտեղյակությունը քաղաքացիական ավիացիայի ոլորտը կարգավորող միջազգային կոնվենցիաներից և իրավական նորմերից։

Ադրբեջանական իշխանությունների ձգտումը՝ Արցախում իրականացվող կոմերցիոն-զբոսաշրջային նախաձեռնությունները պայմանավորել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացով, անթաքույց փորձ է շեղել միջազգային հանրության ուշադրությունը բանակցային գործընթացը խոչընդոտող իրական խնդիրներից, որոնք, նախ և առաջ, պայմանավորված են բանակցային գործընթացը տապալելու ադրբեջանական կողմի շարունակական փորձերով։

Արտաքին գործերի նախարարություն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
ԼՂՀ, Ստեփանակերտ, Ազատամարտիկների 28
Հեռ: (+374 47) 9 44087,
Ֆաքս: (+374 47) 9 71551, Web: www.nkr.am
Բոլոր իրավունքները պահպանված են. © 2008
Ստեղծված է Ghazanchyan.com