Որոնում:

Արցախի Հանրապետության ԱԳՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանի մեկնաբանությունը Tert.am գործակալությանը - MFA NKR

Արցախի Հանրապետության ԱԳՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանի մեկնաբանությունը Tert.am գործակալությանը

2017-06-17 15:51

Հարց. Ինչպե՞ս կմեկնաբանեք երեկ և այսօր Ադրբեջանի կողմից շփման գծում հրադադարի ռեժիմի կոպիտ խախտման դեպքերը, որոնց հետևանքով զոհվեցին Արցախի ՊԲ 4 զինծառայողներ։

Պատասխան. Վերջին 2 օրվա ընթացքում շփման գծում իրագործված սադրանքները բանակցային գործընթացը փակուղի մտցնելու Ադրբեջանի քաղաքականության հերթական դրսևորումներն են։ Դա բացահայտ մարտահրավեր է ընդդեմ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն պահպանելու ուղղությամբ գործադրվող ջանքերին։

Նմանատիպ ապակառուցողական քայլերը՝ չկանխվելու դեպքում, հանգեցնելու են վտանգավոր հետևանքների, առաջին հերթին, հենց Ադրբեջանի համար։

Արտաքին գործերի նախարարություն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
ԼՂՀ, Ստեփանակերտ, Ազատամարտիկների 28
Հեռ: (+374 47) 9 44087,
Ֆաքս: (+374 47) 9 71551, Web: www.nkr.am
Բոլոր իրավունքները պահպանված են. © 2008
Ստեղծված է Ghazanchyan.com