Որոնում:

Արցախի ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանի մեկնաբանությունը Tert.am գործակալությանը - MFA NKR

Արցախի ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանի մեկնաբանությունը Tert.am գործակալությանը

2017-09-29 19:30

Հարց՝ Ինչպե՞ս կմեկնաբանեք ԱՄՆ Միչիգան նահանգի Սենատի կողմից Արցախի ինքնորոշման իրավունքը սատարող բանաձևի ընդունումը

Պատասխան՝ Արցախի ճանաչման շարունակվող գործընթացը վկայում է, որ Արցախի ժողովրդի կողմից ընտրված ինքնորոշման ուղին համարժեք կերպով է ընկալվում ու գնահատվում աշխարհում։

Արցախի միջազգային ճանաչումն անշրջելի գործընթաց է և հետայսու ևս կմնա մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը։ Վստահ ենք, որ Արցախի ճանաչումը և ներգրավումը միջազգային գործընթացներին կապահովի հանրապետության քաղաքացիների կողմից իրենց իրավունքների և ազատությունների լիարժեք իրականացումը, ինչպես նաև թույլ կտա կայունություն ու անվտանգություն պահպանել տարածաշրջանում։

Մեր երախտագիտությունն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել այս գործում։

Արտաքին գործերի նախարարություն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
ԼՂՀ, Ստեփանակերտ, Ազատամարտիկների 28
Հեռ: (+374 47) 9 44087,
Ֆաքս: (+374 47) 9 71551, Web: www.nkr.am
Բոլոր իրավունքները պահպանված են. © 2008
Ստեղծված է Ghazanchyan.com