Որոնում:

Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավարն ընդունել է Սոցիալիստ երիտասարդների միջազգային միության ներկայացուցիչներին - MFA NKR

Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավարն ընդունել է Սոցիալիստ երիտասարդների միջազգային միության ներկայացուցիչներին



2017-09-30 13:32

Սեպտեմբերի 30-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է մոտ 20 տարբեր երկրներից ճանաչողական այցով Արցախ ժամանած Սոցիալիստ երիտասարդների միջազգային միության անդամ միջազգային երիտասարդական-քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչներին։

Արցախի ԱԳՆ ղեկավարը ողջունել է պատվիրակության այցն Արցախ՝ նշելով, որ դա առկա իրողություններին տեղում ծանոթանալու և երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացների վերաբերյալ հավաստի ու օբյեկտիվ տեղեկատվություն ստանալու լավագույն միջոցն է։

Հանդիպման ընթացքում Մասիս Մայիլյանը հյուրերին է ներկայացրել Արցախի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, ինչպես նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման և Արցախի միջազգային ճանաչման գործընթացներում առաջընթաց արձանագրելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։

Արցախի արտաքին գործերի նախարարը նաև պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին արտաքին քաղաքական մարտահրավերներին ու տարածաշրջանային խնդիրներին։

Արտաքին գործերի նախարարություն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
ԼՂՀ, Ստեփանակերտ, Ազատամարտիկների 28
Հեռ: (+374 47) 9 44087,
Ֆաքս: (+374 47) 9 71551, Web: www.nkr.am
Բոլոր իրավունքները պահպանված են. © 2008
Ստեղծված է Ghazanchyan.com