??? ??????? ??????? ??????? ?????? ?????????? ????????????????` ????????? ??????? ??????? ??????? ?. ??????????? ?????? ??????????????????? ?????????????
ԼՂՀ արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանի մեկնաբանությունը` Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Է. Մամեդյարովի վերջին հայտարարությունների կապակցությամբ
Հարց: Ինչպե±ս կմեկնաբանեիք Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հայտարարությունները Հայաստանի նոր ղեկավարության դիրքորոշման ՙորոշ նրբերանգների՚ մասին:
Ինձ հայտնի չէ որևէ փոփոխություն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ՀՀ դիրքորոշման մեջ: Ինչպես արդեն հայտարարել է Հայաստանի իմ գործընկերը, Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը փոփոխություններ չի կրել:
Փոփոխության չի ենթարկվել նաև ԼՂՀ դիրքորոշումը հնարավոր համաձայնագրի կապակցությամբ: Առանց ԼՂՀ ժողովրդի համաձայնության Ադրբեջանի հետ հակամարտության կարգավորման որևէ փաստաթուղթ չի կարող ստորագրվել:
Հարց: Ադրբեջանական Հանրապետության արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ հակամարտության խաղաղ կարգավորումը արդեն փոխզիջում է Ադրբեջանի կողմից: Ձեր մեկնաբանությունը:
Ադրբեջանական կողմի այն դիրքրոշումը, որ խաղաղ կարգավորումն արդեն իսկ փոխզիջում է, վատ քողարկված դիվանագիտական շանտաժ է միջնորդների և Հայաստանի նկատմամբ: Պաշտոնական Բաքուն սկզբում հույս էր դնում ուժային ճնշման, սպանալիքների և շանտաժի վրա: Ադրբեջանի նման քաղաքականությունը, որը նպատակ ունի առաջ տանել հակամարտության կարգավորման իր սցենարը, ոչ միայն վտանգում է բանակցային գործընթացը, այլ նաև` տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը:
Հարց: Ադրբեջանը նորից է բարձրացրել Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման հարցը` որպես օրինակ բերելով Թաթարստանի մոդելը: Ի±նչ կասեիք տվյալ հարցի վերաբերյալ:
Խոսելով Թաթարստանի մոդելի մասին, որպես Լեռնային Ղարաբաղի համար ինքնավարության հնարավոր տարբերակ, Ադրբեջանի ներկայացուցիչները հաշվի չեն առնում այն փաստը, որ Թաթարստանը դաշնային պետության սուբյեկտ է: Եթե Ադրբեջանը մտադիր է դառնալ դաշնային պետություն և ազգային փոքրամասնություններին` լեզգիներին, թալիշներին, ավարներին և ուդիներին տրամադրել դաշնության սուբյեկտների կարգավիճակ, ապա այդ Ադրբեջանական Հանրապետության ժողովուրդների իրավունքն է: Տվյալ նախաձեռնությունը ողջունելի է, սակայն այդ կազմավորման մեջ մենք մեզ չենք տեսնում: Մենք մեր ընտրությունը կատարել ենք: Մեր անկախությունը չի կարող առևտրի առարկա դառնալ:
16.06.2008