Որոնում:

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ

  

  

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ
 Աշոտ Վլադիմիրի Ղուլյան


                                         
 

Ծնվել է 1965թ. օգոստոսի 19-ին, Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի Խնձրիստան գյուղում:

 1990թ. ավարտել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի պատմական ֆակուլտետը` պատմաբան-իրավագետի մասնագիտությամբ:

 1992թ. դեկտեմբերից ԼՂՀ 1-ին գումարման Գերագույն խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ ռեֆերենտ էր, 1993թ. սեպտեմբերից` Գերագույն խորհրդի նախագահի օգնական:

 1995թ. հունվարից ղեկավարել է ԼՂՀ արտաքին գործերի նախարարության Սփյուռքի եւ երկկողմ հարաբերությունների բաժինը, 1998թ. հունվարից` քաղաքական վարչությունը:

1998թ. դեկտեմբերի 15-ին նշանակվել է ԼՂՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ:

2001թ. հունիսին թողել է արտաքին գործերի նախարարության համակարգը` <<Ժողովրդավարական Արցախ միություն>> հասարակական-քաղաքական կազմակերպության համանախագահ ընտրվելու կապակցությամբ:

2002թ. հոկտեմբերին նշանակվել է ԼՂՀ արտաքին գործերի նախարար:

2004թ. դեկտեմբերին նշանակվել է ԼՂՀ կրթության, մշակույթի եւ սպորտի նախարար:

2005թ. հունվարին ընտրվել է <<Արցախի ժողովրդավարական կուսակցության>> նախագահ: 

2005թ. հունիսի 19-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր`  համամասնական ընտրակարգով, <<Արցախի ժողովրդավարական կուսակցության>> ընտրացուցակով:

2005թ. հունիսի 30-ին ընտրվել է ԼՂՀ 4-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ:

2010թ. հունիսի 10-ին ընտրվել է ԼՂՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ:

Ազգային ժողովի <<Ժողովրդավարություն>> խմբակցության անդամ է:

Ունի արտակարգ դեսպանորդի և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան:

Պարգևատրված է ԼՂՀ <<Գրիգոր Լուսավորիչ>> շքանշանով:

Ամուսնացած է, ունի երեք զավակ:  

Արտաքին գործերի նախարարություն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
ԼՂՀ, Ստեփանակերտ, Ազատամարտիկների 28
Հեռ: (+374 47) 9 44087,
Ֆաքս: (+374 47) 9 71551, Web: www.nkr.am
Բոլոր իրավունքները պահպանված են. © 2008
Ստեղծված է Ghazanchyan.com