ԼՂՀ Նախագահ

  

 

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակի Սահակյան


Բակո Սահակյանը ծնվել է 1960 թվականի օգոստոսի 30-ին, Ստեփանակերտ քաղաքում: 


1977թ. ավարտել է Ստեփանակերտի թիվ 1 միջնակարգ դպրոցը:


1978-80թթ. ծառայել է խորհրդային բանակում: 


1981թ. ընդունվել է աշխատանքի Ստեփանակերտի թիվ 9 արտադրական մեքենայացված կոմբինատում` որպես փականագործ-մեխանիկ: Աշխատել է Ստեփանակերտի շինանյութերի կոմբինատում` որպես քարջարդ բանվոր:


1983-1987թթ. աշխատել է հնությունների վերականգնման գիտական վարչության Ստեփանակերտի մասնաճյուղում` որպես վարպետ-ռեստավրատոր: 


1987-1990թթ. աշխատել է մատակարարման մարզային վարչությունում` որպես մատակարար:


1988 թվականից արցախյան շարժման առաջամարտիկներից է:


1990 թ. ընդգրկվել է Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերում:


1992-1993թթ. - ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի կոմիտեի պետի տեղակալ:


1993-1995թթ. - ԼՂՀ ՊԲ թիկունքի շտաբի պետ:


1995-1996թթ. - ԼՂՀ ՊԲ հրամանատարի` արտաքին կապերի գծով տեղակալ:


1996-1997թթ.- ԼՂՀ ՊԲ 10-րդ լեռնահրաձգային դիվիզիայի հրամանատարի տեղակալ:


1997-1999թթ. - Հայաստանի Հանրապետության ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարարի օգնական:


1999-2001թթ. - ԼՂՀ ներքին գործերի նախարար:


2001 -2007թթ. - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային անվտանգության պետվարչության պետ, ԼՂՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն: Ունի գեներալ-մայորի կոչում:


2007թ. սեպտեմբերի 7-ից - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ:


Պարգեւատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի, «Սպարապետ Վազգեն Սարգսյան» և Ռուսաստանի Դաշնության «Պետրոս Մեծ» 1-ին աստիճանի շքանշաններով, «Հայրենիքի մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի, ինչպես նաեւ բազմաթիվ այլ մեդալներով:


Հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության անվտանգության, պաշտպանության եւ օրինապահպանության հարցերով ակադեմիայի իսկական անդամ:


Ավարտել է Արցախի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:


Ամուսնացած է, ունի երկու զավակ:

 

Պաշտոնական կայքէջ

Արտաքին գործերի նախարարություն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
ԼՂՀ, Ստեփանակերտ, Ազատամարտիկների 28
Հեռ: (+374 47) 9 44087,
Ֆաքս: (+374 47) 9 71551, Web: www.nkr.am
Բոլոր իրավունքները պահպանված են. © 2008
Ստեղծված է Ghazanchyan.com