Որոնում:

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի միջազգային ճանաչումը որպես վիճելի տարածք - MFA NKR

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի միջազգային ճանաչումը որպես վիճելի տարածք

Յու.Բարսեղով

ՂԱՐԱԲԱՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՈՒՄԸª ՈՐՊԵՍ ՎԻՃԵԼԻ ՏԱՐԱԾՔ

Ղարաբաղյան հարցը օտարազգի լծից եւ ֆիզիկական ոչնչացման մշտական սպառնալիքից ազատագրվելու նպատակով մեկ միասնական հայկական պետության շրջանակներում ինքնորոշման եւ իր ժողովրդի հետ վերամիավորման հարց է, որն իր ծագումով հասնում է մինչեւ ռուսական կայսրության անկման եւ Անդրկովկասում ազգային պետությունների կազմավորման ժամանակները:

Ադրբեջանը ծնունդ է առել մի այնպիսի պետության սահմանների հավակնություններով, որը պետք է ձգվեր Կասպից ծովից մինչեւ Սեւ ծովը: ՙԲիր, իքի, Կավկազ բիզիմ դի՚ խրոխտ քայլերգի այս տողերը զուրկ չէին իրական իմաստից:

Ադրբեջանի տարածքային նկրտումների օբյեկտներից մեկը Ղարաբաղն էր: Ղարաբաղի տարածքը դարեր շարունակ ընգրկված է եղել հայկական պետության կազմում, որպես նրա նահագներից մեկը, իսկ հայկական թագավորության անկումից հետո այդ տարածքը մի քանի դար շարունակ գտնվել է պարսից շահի իշխանության ներքո, կառավարվել հայ կիսանկախ մելիքների կողմից: Գյուլիստանի 1813թ. խաղաղության պայմանագրով, որը հետագայում փոխարինվեց Թուրքմենչայի 1828թ. պայմանագրով, Ղարաբաղի խանությունն անցավ Ռուսաստանի իշխանության տակ: Հայկական Հանրապետությունը, պաշտպանելով իր ժողովրդի տարածքային ամբողջականությունը, բնականաբար հենվում էր այն բանի վրա, որ Լեռնային Ղարաբաղի բնակչության 95 տոկոսը կազմող հայերը ձգտում էին իրենց ազգային պետության շրջանակներում վերամիավորման հասնել ժողովուրդների ազատ ինքնորոշման անքակտելի իրավունքի հիման վրա:

Բովանդակություն՝

Արտաքին գործերի նախարարություն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
ԼՂՀ, Ստեփանակերտ, Ազատամարտիկների 28
Հեռ: (+374 47) 9 44087,
Ֆաքս: (+374 47) 9 71551, Web: www.nkr.am
Բոլոր իրավունքները պահպանված են. © 2008
Ստեղծված է Ghazanchyan.com