Որոնում:

Լրագրողների հավատարմագրման կարգը - MFA NKR

Լրագրողների հավատարմագրման կարգը

ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվական վարչությունում հավատարմագրման

ԿԱՐԳ

Հանրապետական ԶԼՄ-ների, Լեռնային Ղարաբաղում արտասահամանյան ԶԼՄ-ների սեփական թղթակիցների, կարճատև ժամանակահատվածով Լեռնային Ղարաբաղում գտնվող օտարերկրյա լրագրողների համար:  

ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվական վարչությունում գործում է հավատարմագրման հետևյալ կարգը`

Համաձայն <<Զանգվածային լրատվության մասին>> ԼՂՀ օրենքի, ԼՂՀ ԱԳՆ-ում հավատարմագրում ստանալու համար պահանջվում է ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվական վարչություն ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

1. Նամակ-երաշխավորագիր լրատվամիջոցի տնօրենի կամ գլխավոր խմբագրի ստորագրությամբ և կնիքով;

2. Մեկ լուսանկար` 3x4 սմ չափերի (հնարավոր է թվայնացված);

3. Անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր) պատճենը (հնարավոր է թվայնացված)

4. Լրացված դիմում-թերթիկ (application form)

Հավատարամագրման ժամկետը ավարտվում է ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ին:

***

Կարճատև այցով Լեռնային Ղարաբաղում գտնվող օտարերկրյա լրագրողներից պահանջվում է ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվական վարչություն ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

1. նամակ-երաշխավորագիր լրատվամիջոցի տնօրենի կամ գլխավոր խմբագրի ստորագրությամբ և կնիքով, որտեղ նշված կլինի այցի նպատակը, լրագրող(ներ)ի անուն(ներ)ը և նրա(նց)` Լեռնային Ղարաբաղում գտնվելու ժամկետներն ու ակնկալվող հանդիպումների ցանկը (կառավարական տարբեր օղակներում հանդիպումներ խնդրելու դեպքում նախընտրելի է այդ նամակը ստանալ վաղօրոք`10 օր առաջ, էլ-փոստով` press@mfa.nkr.am հասցեով),

2. Մեկ լուսանկար` 3x4 սմ չափերի (հնարավոր է թվայնացված),

3. Անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր) պատճենը (հնարավոր է թվայնացված),

4. Լրացված դիմում-թերթիկ (application form)

5. Հավատարմագրումը կատարվում է ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվական վարչությունում տվյալ լրագրողին տրված ԼՂՀ մուտքի արտոնագրի ժամկետով:

 

 Հարցաթերթիկ

Արտաքին գործերի նախարարություն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
ԼՂՀ, Ստեփանակերտ, Ազատամարտիկների 28
Հեռ: (+374 47) 9 44087,
Ֆաքս: (+374 47) 9 71551, Web: www.nkr.am
Բոլոր իրավունքները պահպանված են. © 2008
Ստեղծված է Ghazanchyan.com