Որոնում:

ԼՂՀ մուտք գործելու կարգը - MFA NKR

ԼՂՀ մուտք գործելու կարգը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կարող են մուտք գործել այն օտարերկրյա քաղաքացիները, որոնք ունեն օրինական արտասահմանյան անձնագիր կամ այն փոխարինող այլ փաստաթուղթ: ԼՂՀ-ի մուտքի արտոնագիր ստանալու համար նրանք պետք է վճարեն սահմանված պետտուրքերը:           

Օտարերկրյա քաղաքացիները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մուտքի արտոնագիր կարող են ստանալ ՀՀ-ում ԼՂՀ Մշտական ներկայացուցչությունում: Օտարերկրյա քաղաքացիներին մուտքի արտոնագիր կարող է տրվել նաև ք. Ստեփանակերտում գտնվող ԼՂՀ Արտաքին գործերի նախարարությունում:

ԱՊՀ երկրների քաղաքացիները պետք է հաշվառվեն Բերձորի և Քարվաճառի անցակետերում։ ԱՊՀ երկրների քաղաքացիների մուտքը ԼՂՀ /բացառությամբ Թուրքմենստանի/ թույլատրվում է գործող անձնագրերով կամ դրան փոխարինող այլ փաստաթղթով` հավատարմագրման թերթիկի առկայության դեպքում: 

ԼՂՀ  ՄՈՒՏՔԻ  ԱՐՏՈՆԱԳԻՐ  ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ  ԺԱՄԿԵՏՆԵՐԸ  ԵՎ  ՊԵՏԱԿԱՆ  ՏՈՒՐՔԵՐԸ 

(քաղվածք   «Պետական   տուրքի   մասին»  ԼՂՀ օրենքից   առ  14.04.2004թ.)

Զբոսաշրջիկային արտոնագիր` 21 օրվա համար   3.000 դր.  

ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ  ԱՐՏՈՆԱԳՐԵՐ 

Մինչև մեկ ամիս բնակության ժամկետով մուտքի մեկ անգամվա գործածության երկարաժամկետ արտոնագիր  տալու համար  24.000 դր. 

Մինչև մեկամսյա բնակության ժամկետով մուտքի բազմակի գործածության երկարաժամկետ արտոնագիր  տալու համար  33.000 դր.  

Մինչև երկու ամիս բնակության ժամկետով մուտքի մեկ անգամվա գործածության երկարաժամկետ արտոնագիր տալու համար   30.000 դր.   

Մինչև երկու ամսյա բնակության ժամկետով մուտքի բազմակի գործածության երկարաժամկետ արտոնագիր տալու համար   39.000 դր.   

Մինչև երեք ամիս բնակության ժամկետով մուտքի մեկ անգամվա գործածության երկարաժամկետ արտոնագիր տալու համար   36.000 դր. 

Մինչև երեք ամսյա բնակության ժամկետով մուտքի բազմակի գործածության երկարաժամկետ արտոնագիր  տալու համար  44.000 դր.   

Ձեր ուշադրությունը հրավիրում ենք այն հանգամանքի վրա, որ շաբաթ և կիրակի օրերին ԼՂՀ ԱԳՆ հյուպատոսական ծառայությունը իրականացնում է հերթապահություն: Խնդրում ենք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով - +37447950768:

 

Եթե դուք ծանոթացել եք վերոնշյալ կարգի հետ և ցանկություն ունեք այցելել ԼՂՀ, խնդրում ենք լրացնել ԼՂՀ մուտքի արտոնագրի համար նախատեսված հարցաթերթիկը, որը կարող եք գտնել www.nkr.am կայքում: Դա Ձեզ հնարավորություն կտա ժամանակ շահել և ԼՂՀ ԱԳՆ հյուպատոսական ծառայությունում այլևս հարցաթերթիկ  լրացնելու կարիք չի լինի:

     

ԼՂՀ, ք. Ստեփանակերտ,

Ազատամարտիկների 28  

հեռ. (+ 374 47 ) 94-14-18 

Էլ.հասցե` consular@mfa.nkr.am 

ՀՀ, ք. Երևան

Նաիրի Զարյան 17 ա

հեռ (+37410) 24 97 05

էլ. հասցե` yerevancons@mfa.nkr.am

 

 Հարցաթերթիկ

Արտաքին գործերի նախարարություն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
ԼՂՀ, Ստեփանակերտ, Ազատամարտիկների 28
Հեռ: (+374 47) 9 44087,
Ֆաքս: (+374 47) 9 71551, Web: www.nkr.am
Բոլոր իրավունքները պահպանված են. © 2008
Ստեղծված է Ghazanchyan.com